ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
20.09.2013 | 00:41

...թե ՀԱԿ-ը հայտնվել է ֆինանսական անչափ դժվար կացության առաջ. վերջինիս այլևս չի ֆինանսավորում իրենց հավերժ, ընդհատակյա բարեկամ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նույն պատճառով էր նաև Խաչիկ Սուքիասյանի` մերձ-ՀԱԿ-ական շրջանակների «մերկացումը», թե Սուքիասյանն իշխանություններից վարչապետի պաշտոն է ուզել. Սուքիասյանը վաղուց նույնպես դադարեցրել է ՀԱԿ-ի ու ՀԱԿ-ականների ֆինանսավորումը:

Դիտվել է՝ 1914

Մեկնաբանություններ